Մեր մասին
«Գողթն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 1989 թ-ին:
Ձեռնարկությունը մասնագիտացված է բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման և վերականգման նախագծային աշխատանքներ կատարման ոլորտում:
Ընկերության փորձառու մասնագետներն իրականացնում են նաև շենքերի հիմնական կրող կոնստրուկցիաների ուժեղացման, սեյսմակայունության բարձրացման նախագծային աշխատանքներ, պահպանելով հանրապետությունում գործող շինարարական նորմերն ու կանոնները: Ընկերությունը կրում է պատասխանատվություն իր կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի համար, կատարելով շինարարության հեղինակային հսկողության ծառայություներ։
Ընկերությունն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Արցախի պաշտպանական կառույցների և աղետի գոտու վերականգնման նախագծային աշխատանքներին և շինարարության որակի վերահսկման ծրագրերում :
Նշված աշխատանքների կատարման համար ձեռնարկությունը լիցենզավորված է ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից տրված համապատասխան լիցեզիայով և բարձրագույն կարգի մասնագիտական արտոնագրերով և հավաստագրերով։
Փորձառություն
Ընկերությունն իր գոյության ընթացքում իրականացրել է 500-ից ավելի նախագծային աշխատանքներ: Հատկանշական է վերջին տարիներին ձեռնարկության մասնակցությունը պատմամշակութային հուշարձանների վերակառուցման և վերականգնման ծրագրերում:
Որակ և պատասխանատվություն
Ընկերության կողմից կատարված նախագծային աշխատանքներն աչքի են ընկնում որակի և մասնագիտական մոտեցումների բարձր հատկանիշներով, որի մասին նշվել են մի շարք նախագծերի փորձագիտական եզրակացություններում:
Արտոնագրեր
Մշակույթ արժեքներ
Ճարտարապետությունն ապագայի հիշողությունն է։