գՈՂԹՆ ՍՊԸ

Ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման արվեստանոց։

Ձեռնարկությունը մասնագիտացված է բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման և վերականգման նախագծային աշխատանքներ կատարման ոլորտում:

Ընկերության փորձառու մասնագետներն իրականացնում են նաև շենքերի հիմնական կրող կոնստրուկցիաների ուժեղացման, սեյսմակայունության բարձրացման նախագծային աշխատանքներ, պահպանելով հանրապետությունում գործող շինարարական նորմերն ու կանոնները: Ընկերությունը կրում է պատասխանատվություն իր կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի համար, կատարելով շինարարության հեղինակային հսկողության ծառայություներ։

Ճարտարապետություն

Ինտերիեր դիզայն

Լանդշաֆտ

Ճարտարագիտություն

Կառուցապատում և նախագծում

Մեր աշխատանքներից

Ընկերությունն իր գոյության ընթացքում իրականացրել է 500-ից ավելի նախագծային աշխատանքներ: Հատկանշական է վերջին տարիներին ձեռնարկության մասնակցությունը պատմամշակութային հուշարձանների վերակառուցման և վերականգնման ծրագրերում: